Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով կա տուժած

Հունիս 06,2023 15:49 Share

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930