Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գնում ենք հաղթելու եւ այդքանով վստահ ենք, որ պայքարը բավականին թեժ է լինելու». Մեսրոպ Առաքելյան

Հունիս 06,2023 23:44 Share

«Ապրելու երկիր» կուսակցությունը օրերս Վարչական դատարան ներկայացրեց հայց՝ ընդդեմ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ըստ կուսակցության, կառավարությունը պարտավոր է նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այս առնչությամբ ասաց. «Այս պահին դատարանի կողմից հայցն ուղարկվել է լրամշակման: Դատավորը նշանակվել է, առաջիկա մեկ-երկու օրերին կներկայացնենք լրամշակումը: Հիմնավորում են ուզում, կներկայացնենք, որից հետո կնշանակվի առաջին դատական նիստը»:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ Մեսրոպ Առաքելյանը հույս հայտնեց, որ 2021-ի նման չի լինի, երբ հասարակությունը ստիպված էր երկու բեւեռներից ընտրել մեկին, ինչ է թե մյուսը չընտրվի. «Հույս ունենք, որ այս ընտրություններին ընտրապայքարը կգնա դրականին ուղղված, որպեսզի հասարակությունն ընտրի հանուն Երեւանի եւ ոչ թե հանուն նրա, որ ուժերից ինչ-որ մեկը չլինի»:

Դիտարկմանը, որ կարծես ընտրապայքարը թեժ չի լինելու՝ Մեսրոպ Սռաքելյանն արձագանքեց. «Մենք խոսում ենք մեր մասնակցության մասին եւ գնում ենք հաղթելու եւ այդքանով վստահ ենք, որ պայքարը բավականին թեժ է լինելու»:

Թե ով է գլխավորելու «Ապրելու երկրի» ցուցակը՝ ի՞նքը, թե՞ Մանե Թանդիլյանը՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մեծ գաղտնիք չի լինի, առաջիկայում կներկայացնենք»:

Մեսրոպ Առաքելյանը նաեւ ասաց, որ Երեւանի ընտրություններում հաղթելուց հետո արդեն իշխանափոխության օրակարգը ավելի առարկայական կդառնա իրենց համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930