Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող շների ահագնացող վտանգն Իջևանում

Հունիս 06,2023 23:54

Տավուշի մարզի Իջևան քաղաքում օրեցօր մեծանում է թափառող շների խնդիրը: Վերջին ամիսներին արձանագրվել են շների հարձակման բազմաթիվ դեպքեր ոչ միայն մեծահասակաների նկատմամբ, այլև մանկահասակ երեխաների: Անգամ քաղաքի կենտրոնական փողոցներում շները շրջում են ոհմակով, հաճախակի հայտնվելով նաև դպրոցների և մանկապարտեզների շրջակայքում:

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում պայքարել թափառող շների դեմ: «Իհարկե խնդրին քաջատեղյակ ենք, բնակիչների ահազանգերն էլ բազմաթիվ են: Իջևանի համայնքապետարանը արդեն իսկ պայմանագիր է կնքել շների խնամքի կենտրոններից մեկի հետ, որը պետք է զբաղվի այդ հարցով: Մեր նպատակը ոչ թե շների մասսայական քնեցումն է, այլ կենդանիների բուժումն ու ստերջացումը: Հունիսի 5-ից արդեն իսկ ընթանում է շների հավաքագրումը: Համապատասխան հետազոտություններից հետո` անհրաժեշտության դեպքում  հիվանդ շները կստանան համապատասխան բուժում, որից հետո կրկին բաց կթողնվեն համայնքի տարածքում: Այս աշխատանքների ընթացքում հետևողական ենք, որ որևէ շուն չվնասվի: Շները ենթարկվելու են միայն բուժման և ստերջացման: Ինչպես գիտեք, ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին»,- հավելեց Ճաղարյանը:

Լիա ճԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930