Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերին կամավորելու հայտ է ներկայացրել 1150 երիտասարդ

Հունիս 10,2023 21:09

Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախընթաց ՀԽՀ Կ կոմիտեի անդամները հանդիպեցին կամավորների հետ։

«Ձեր աշխատանքը սկսվելու է հենց օդանավակայանից, այն պահից, երբ որևէ պատվիրակություն կժամանի Երևան։ Այսինքն՝ առաջինը ում տեսնելու և ումով տպավորվելու է Հայաստան ժամանած մարզիկը դա կամավորն է ու կամիտեի ներկայացուցիչը։ Այստեղից պետք է գիտակցել ձեր դերի կարևորությունն  ու պատասխանատվությունը»,- ողջունելով կամավորներին՝ ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

Այս պահին համահայկական խաղերին կամավորելու հայտ է ներկայացրել 1150 երիտասարդ։ Նրանց մի մասը մասնակցել է նաև նախորդ խաղերին։ «Այս  տարի  ևս անհամբեր ենք ու հենց խաղերի օրերին վերցնելու ենք մեր հասանելիք արձակուրդը, որպեսզի կարողանանք մասնակցել համահայկական խաղերին, որպես կամավոր»,- ասում էին հանդիպմանը ներկա որոշ երիտասարդներ։

ՀԽՀԿ փոխնախագահ, ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը, ով կանգնած է խաղերի ակունքներում և կոմիտեի հիմնադիրներից է, ևս ողջունեց կամավոր երիտասարդներին և նշեց, որ նրանք շատ շնորհակալ աշխատանք են կատարում՝ գուցե այսօր անգամ չգիտակցելով  դրա նշանակությունը։ Բայց վաղը, մյուս օրը, տասը, քսան տարի անց ետ նայելով պիտի հպարտորեն ասեն, որ օգնել են, մաս են դարձել համահայկական այս մեծ տոնի , այս մեծ նշանակության միջոցառման իրականացմանը։

ՀԽՀԿ փոխնախագահ Լիբանանի ներկայացուցիչ Ստեփան Դեր Բեդրոսյանն էլ նշեց, որ  հաճելիորեն զարմացած է, քանի որ այսօր հատկապես դժվար է պատկերացնել մարդկանց մի խումբ, այն էլ այս քանակի, որ պատրաստ է կամավոր աշխատելու։ «Համահայկական խաղերը շատ կարևոր են  սփյուռքի և  հայրենիքի երիտասարդության համար նախ  միմյանց  ճանաչելու և  հաղորդակցվելու, ապա  մտածողության,  հայրենիքի ընկալման և մոտեցման համար»։ Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահը՝   Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալը հանձնեց «Հայկական կամավորական միություն» ՀԿ նախագահ Սևակ Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին 5-ին։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա   Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն նաև  Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930