Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը հետագայում էլ կշարունակեն հանդես գալ միասնական դիրքորոշմամբ արտաքին քաղաքական հարցերում. Ալիև

Հունիս 13,2023 18:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիան ու Ադրբեջանը հետագայում էլ կշարունակեն հանդես գալ միասնական դիրքորոշմամբ արտաքին քաղաքական հարցերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

«Թուրքիան և Ադրբեջանը հետագայում էլ կշարունակեն հանդես գալ միասնական դիրքորոշումներով արտաքին քաղաքական հարցերում: Մեր համատեղ գործունեությունն արտաքին քաղաքականության ոլորտում մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական միասնականությունը «շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության տեսանկյունից»:

Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին թուրք-ադրբեջանական միասնությունն «էլ ավելի կամրապնդվի» և համատեղ «նորանոր հաջողություններ» կունենան:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել