Լրահոս
Օրվա լրահոսը

Շենավան գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են 41-ամյա ամուսնու դին. կասկածյալը նրա կինն է. shamshyan.com

Հունիս 15,2023 23:40

Այսօր՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու քննիչները նշված գյուղի տներից մեկի մուտքի մոտ՝ դրսում, հայտնաբերել են գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած տղամարդու դի: Մուտքի մոտ հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Մարատ Մ.-ն է: Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին:Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մահացածը Էմմայի ամուսինն էր, ով խմիչքի հետ մեծ սեր ուներ: Գիտենք, որ այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, իսկ հետո հավանաբար կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: Հիմա մեզ ասում են ինքնապաշտպանվելու նպատակով, բայց դե վստահ ենք, որ քննիչները իրականությունը կբացահայտեն, թե ինչն է եղել պատճառը»:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930