Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասված ենթակառուցվածքներ, կաթվածահար երթևեկության. Իրավիճակը Տավուշում` ֆոտոշարքով

Հունիս 19,2023 23:23

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Տավուշի մարզում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել:

Մասնավորապես տուժել են Իջևան քաղաքը և հարակից գյուղական բնակավայրերը:  Ուժգին քամին տապալել է Իջևան քաղաքի Երևանյան փողոցի եղևնիները, որոնք տարբեր վնասներ են հասցրել համայնքի ենթակառուցվածքներին: Այս պահին կաթվածահար է նաև Երևանյան փողոցը, որտեղ արգելափակվել են մեծ թվով ավտոմեքենաներ:

Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ համայնքապետարանի համապատասխան բաժիններն աշխատում են արտակարգ ռեժիմով, օգտագործելով ողջ տեխնիկական միջոցները: Իրենց ծառայությունն են իրականացնում նաև ՆԳՆ փրկարար վարչության և պարեկային ծառայության աշխատակիցները:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930