Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատենա»-ն Արցախում կանցկացնի չորրորդ ծրագիրը

Հունիս 20,2023 11:54

«Մատենա» միջազգային դպրոցը հուլիսի 28-30-ն Արցախում կազմակերպում է  «Առաջնորդում և մոտիվացիա» առաջնորդների մասնագիտական զարգացման դասընթացը, որը նախատեսված  է հանրային, մասնավոր ոլորտների աշխատակիցների և մասնագետների լայն շրջանակի համար։ Երկօրյա վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն կազմակերպչական, կառավարչական նոր հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են տվյալ բնագավառում արդյունավետ առաջնորդություն ստանձնելու համար։ Կրթական ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության աջակցությամբ։

Վերապատրաստման դասընթացը կվարեն ոլորտի առաջատար մասնագետները՝ Հայաստանից և Սփյուռքից։ Դասընթացի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է։ Դիմումները հնարավոր է լրացնել «Մատենայի» կայքում՝ հետևյալ հղումով։ Դասընթացի ընդունելությունն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Դասընթացը նախատեսված է 30-50 մասնակցի համար: Մասնակիցները կստանան  ամբողջական կրթաթոշակ՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից:

Սա «Մատենա» միջազգային դպրոցի արդեն չորրորդ ծրագիրն է Արցախում, ընդ որում՝ վերջին երեքն իրականացվել են շրջափակման պայմաններում։

Չնայած շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին՝ կազմակերպիչները կարողացել են գտնել առցանց դասընթաց անցկացնելու անհրաժեշտ լուծումները։ «Գիտեք, որ Արցախում հաճախ են էլեկտրաէներգիայի անջատումները, ինտերնետի խափանումները, բայց, ընդհանուր առմամբ, դրանք հաղթահարելի են Արցախի մեր գործընկերոջ՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության շնորհիվ, որի «Մեր սարերը» կենտրոնում էլ կազմակերպվում է դասընթացը։ Մեզ համար առաջնայինը մասնակիցների հետաքրքրվածությունն է ծրագրի նկատմամբ, իսկ այդ առումով արդյունքները ավելի քան գոհացնող են»,- ասում է  «Մատենա» առաջնորդության դպրոցի  համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ «Մատենա»-ի կրթական ծրագրերն Արցախում կլինեն շարունակական։

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենան» համագործակցում և համատեղ կրթական ծրագրեր է իրականացնում աշխարհի առաջատար համալսարանների և բիզնես դպրոցների հետ: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930