Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալի Լուազոյի և Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է ՀՀ-ում Եվրոպական առաքելությանը՝ Հակարի կամրջի մոտ հայկական կողմից պարեկության համար

Հունիս 22,2023 12:14 Share

Հունիսի 21-ին Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի (SEDE) պատվիրակներն այցելել են Հայաստանում Եվրոպական առաքելության (EUMA) Գորիսի օպերատիվ կենտրոն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող անվտանգության իրավիճակը գետնի վրա ավելի լավ հասկանալու համար: Այս մասին հաղորդել է EUMA-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո տիկին Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին՝ Լաչինի միջանցք տանող Հակարի կամրջի մոտ հայկական կողմից պարեկություն կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել