Լրահոս
Օրվա լրահոսը

«5 Երազողները եւ ձին» կցուցադրվի Կինոյի տան դահլիճում Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 փառատոներում

Հունիս 22,2023 18:40

Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները եւ ձին» խաղարկային-վավերագրական Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է շվեյցարական

Visions du Reel հեղինակավոր փառատոնում։

Այնուհետեւ  Oolik production -ի արտադրած  այս ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 երկրների լավագույն փառատոններում՝ այդ թվում HotDocs, Dok Leipzig, FIdMarseille, Camden IFF, RIDM, Jihlava, Dokufest, Makedox, Goeast Wiesbaden, Cinedoc Tbilisi:

«5 երազողները եւ ձին» նոմինացվել  է վավերագրական կինոյի հայտնի մրցանակների՝ Silver  Eye Award, Doc Alliance award, իսկ

Ավստրիական Եթնոսինկա( Ethnocineca IDFF) միջազգային  կինոփառատոնում արժանացել է «ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակի:

Հայաստանցի հանդիսատեսը  «5 երազողները և ձին»  կարող է դիտել հունիսի  30-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում:

Հավելենք,որ ֆիլմի  մասին գրել են մի շարք հեղինակավոր պարբերականներ՝ SCREENDAILY,CINEUROPA , POV magazine, Business Doc Europe:

Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930