Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները լուռ ցույց իրականացրեցին՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով

Հունիս 29,2023 19:55

«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին», «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսներով՝ ՀՀԿ երիտասարդները լուռ ցույց իրականացրեցին Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն  անազատության մեջ գտնվող  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի: Երիտասարդներն  Արմեն Աշոտյանի լուսանկարով շապիկներ էին կրում:

Մինչ հանրապետական երիտասարդները կմոտենային ՀՀ կառավարությանը՝ շենքը շրջապատված էր ոստիկանության մեծաթիվ ուժերով: «Մենք այսօր լուր ցույց ենք իրականացնում ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի, մեր ակցիան լուռ բնույթ  է կրում, քանի որ դավաճանական վարչակազմը  փորձում է լռեցնել ազգային գործիչներին, մենք այստեղ ենք՝ ասելու, որ մենք չենք լռելու»,-հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Այնուհետև հանրապետական երիտասարդները միացրեցին հատվածներ՝  Արմեն Աշոտյանի ելույթներից,  ձեռքներին պարզած Արմեն  Աշոտյանի լուսանկարները, երթ սկսեցին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ, Թումանյան փողոցով շրջապտույտ գործեցին ու Աբովյան փողոցով վերադարձան կառավարության շենք:  Ի դեպ, կառավարության շենքի մոտով անցնելիս, ցույցի մասնակիցները տեսնելով ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ բացականչեցին  «դավաճա՜ն»:

«Մեզ հնարավոր չէ լռեցնել, ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Արցախը հայկական է».  ժամանակ առ ժամանակ գոչում էին  երթի մասնակիցները:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները` Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930