Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարովի տեղերի ընդունելությունն իրականացվել է 7242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է. Ժաննա Անդրեասյան

Հուլիս 20,2023 13:46

Մեր այն դիմորդները, որոնք դուրս են մնացել առաջին փուլի մրցույթից, ունեն հնարավորություն դիմելու և թափուր տեղերի մրցույթին մասնակցելու, որոնք հիմնական փուլից հետո թափուր են: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարի մեր դիմորդների թիվը 13 314 էր, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվածների թիվը 9147 է, որը ևս մոտավորապես համադրելի է նախորդ տարիների հետ: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, որից ընդունվել են 1782-ը, որը 83,7 տոկոսն է:

Վճարովի տեղերը հատկացված են եղել 15984-ի չափով, ընդունելությունն իրականացվել է 7242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որը 45,3 տոկոս է: Սրա մեջ մտնում են թե պետական, թե ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որից ընդունելությունը շուրջ երեք տոկոս է: Այսինքն` գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք , թե ինչպես ենք այս մասնագիտություններն ու տեղերը պլանավորում: Արդյոք այս 15 984 վճարովի տեղերը իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով կրթությունը պետք է իրականացվի:

Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շատ ցածր է շարունակում մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը: Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում: Իհարկե, շատ մեծ աշխատանք։ կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,-հայտնեց Անդրեասյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31