Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. Արմեն Պապիկյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում

Հուլիս 28,2023 17:52

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1436-րդ նիստին

Հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։

Դեսպան Պապիկյանը, մասնավորապես, ընդգծել է, որ հունիսի 15-ից շարունակվող Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարդասիրական մատակարարումների խափանումը, հանգեցրել են սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական աղետալի իրավիճակ։

ՀՀ առաքելության ղեկավարը շեշտել է Արցախի 120 000 ժողովրդի անհատական և կոլեկտիվ հիմնարար իրավունքների համատարած խախտումների առնչությամբ ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների կողմից համապատասխան անհրաժեշտ քայլերի կարևորությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ստիպելու կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով սահմանված պարտավորությունները։

Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ միջազգային ներգրավվածության և հստակ երաշխիքների ապահովմամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31