Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը չի մասնակցի Տորոնտոյի «Masters»-ին

Օգոստոս 04,2023 17:19 Share

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը եւ խորվաթ Մարին Չիլիչը հրաժարվել են մասնակցել Տորոնտոյում կայանալիք «Masters» մրցաշարին: «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից յոթ շաբաթ անց՝ հուլիսի 28-ին է Խաչանովը վերսկսել մարզումները եւ դեռ պատշաճ մարզավիճակ ձեռք չի բերել: Տորոնտոյում Խաչանովին եւ Չիլիչին կփոխարինեն ռուսաստանցի Ասլան Կարացեւը եւ չինացի Չժինժեն Չժանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել