ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.9°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.6°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.9 °C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ




















































