«Խաչակիրներ» ջոկատի անդամները եւ նրանց աջակիցներն ու համախոհները շարունակում են բողոքի ցույցը կառավարության շենքի առջեւ։ Նրանք կառավարությունից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ սպասում են տրանսպորտի, որ շարժվեն Կոռնիձոր։ Նա նաեւ ասաց, որ առայժմ իրենց ավտոբուս տրամադրելու արձագանք չի եղել։ «Բայց ոնց ուզում է լինի, ազգի մեջ տենց տղերք կլինեն ու տրանսպորտ կտրամադրեն։ Մի քիչ էլ կսպասենք, էլի մարդիկ կգան՝ ավելի կշատանանք ու կշարժվենք»։
Իսկ թե ինչպե՞ս է պատկերացնում ճանապարհը բացելը, երբ հայկական անցակետից այն կողմ անցնել չեն թողնում, այն էլ առանց զենքի, Սարգիս Պողոսյանը նշեց․ «Անցակետում հայ տղաներն են կանգնած, չէ՞։ Նրանց հետ կպայմանավորվենք։ Իսկ զենքի պահով, որ զենք վերցնենք, գնանք, հո մեր հայ տղերքի հետ կռիվ չե՞նք անելու»։
Բողոքի ցույցի մասնակիցները հատուկ նշեցին, որ Արցախում երեխաների մահացության դեպքեր են գրանցվել, որ ցեղասպանությունն իրականում արդեն սկսվել է։ Եվ կոչ արեցին Հայաստանին, Սփյուռքին եւ Արցախին միավորվել։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































