Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետավորները» ուժով հեռացրեցին Տիգրան Մեծ պողոտան փակած «Խաչակիրներ»-ին․ կան բերման ենթարկվածներ (ֆոտոշարք)

Օգոստոս 08,2023 20:01 Share

Ինչպես տեղեկացրել էինք, «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցներն այսօր բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանն այսօր մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։

Քիչ առաջ ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով բացեն Բերձորի միջանցքը։ Ոստիկանությունը նախ նախազգուշացրեց, ապա ցուցարարներին ուժով հեռացրեցին ճանապարհից։ Ցույցի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին։ Ցույցի մասնակիցներից մեկն ասաց․ «Ոստիկանները շակալի պես 20 հոգով մի հոգու ծեծեցին»։ «Եթե մենք սկսենք կռվել, իրենց զենքն իրենց չի օգնի»,- հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Clashes between the participants of the Artsakh war and policemen took place during a protest action on the Republic Square of Yerevan, Armenia

Նախքան այդ գործողությունները, ջոկատի անդամներից մեկը հայտարարել էր․ «Եթե մեզ այստեղ մատով կպան, դիրքերում համար մեկ է հայտարարված, մեր տղերքը սպասում են հրամանի, պատերազմ է սկսելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ․ Գ․ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կարմիր բերետավորները դրանք բոլորը թուրքահպատակ նիկոլի լավ կերակրվող ենիչերիներն են, որոնք փաստացի սպասարկում են թուրքական շահերը։ Այդ տականքները, որոնք պատերազմի օրերին երկրի պաշտպանությանը բնավ չեն մասնակցել և թիկունքում իրենց ստամոքսներն են առատորեն լցրել, չեն կարող գնահատել ոչ զոհվածի ծնողին, ոչ կռված զինվորին, որովհետև չունեն բարոյական արժեհամակարգ, դրանք կարող են գնահատել միայն իրենց ստամոքսը լցնողին, քանի որ ենիչերի են։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031