Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են Հայաստանում հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն․ գողացել են 10 միլիոն դրամ. shamshyan.com

Օգոստոս 16,2023 22:11

Երեկ՝ օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ  «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բացել են իր Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Հայաստանում հայտնի գործարար է, ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, ավտոմեքենայից էլ հափշտակել են 10 միլիոն դրամ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031