Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք նախկինների օրոք հնարավոր էր՝ մարդը գնար զորավարժությունների ու հայտնվեր գերության մեջ. Արցախի պատգամավոր

Օգոստոս 16,2023 23:20

«Առաջին արձագանքը, որ ես իմ ներսում ունեցել եմ նախկին-ներկա եզրույթն էր, որ էլի ներկաներն են մտցրել: Անկախ ինձնից իմ մեջ ասել եմ՝ իսկ նախկինների ժամանակ նման բան արդյո՞ք հնարավոր էր, երբ մարդը գնար զորավարժությունների ու հայտնվեր գերության մեջ: Անհնար էր, այնպիսի բան է, որ չէինք էլ կարող պատկերացնել, բայց Նիկոլի ժամանակներում այսպիսի բաները նորմալ երեւույթ են:

Փաստորեն, զորավարժությունների առեւանգված, գերեւարված մասնակցին մեր կողմը կարող է ուղղակի կորած բնորոշել: Հակառակը՝ գոնե աղմուկ աղաղակ բարձրացնեն, ներկայացնում են որպես դիրքը լքած, կորած ու տարբեր ձեւակերպումներ են տալիս, սա գնահատականն է ներկայիս իշխանություններին»,- Aravot.am-ին ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով դեռեւս անհայտ հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային զինծառայողի գերեւարմանը:

Պատգամավորի խոսքով, 2018-ին, երբ իշխանությունները եկան իշխանության, առաջինը գլխատեցին բանակը. «Այսօր շատ քչերս պատկերացում ունենք՝ ինչ է տեղի ունենում բնակում, բայց կարող ենք կարծիք կազմել այդ բանակի ղեկավարությունով: Ովքեր են ղեկավարները, ովքեր են հրամանատարները, ով է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Դրանով կարելի է կարծիք կազմել ու հասկանալ, որ այլեւս բանակում նույնպես մենք ունենք քաոսային իրավիճակ, զինվորը նույն քաջն է, հայրենիքին ծառայողն է, խնդիրը անհայտ ծագումով հրամկազմն է…եթե մենք տալիս ենք ՊՆ նախարարի ու նախարարի տեղակալի անունը, դրանով արդեն ամեն ինչ պարզ է»:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը չեն, արդեն նաեւ Հայաստանի անվտանգության երաշխավորը չեն. «Այսպիսի երեւույթները հստակ ազդակ պետք է լինեն ՀՀ-ում մեր հայրենակիցների համար, որ վաղուց այդ իշխանությունները ՀՀ անվտանգության երաշխավորը չեն: Եվ այսօր, երբ  բանակը պիտի լինի անվտանգության երաշխավորը, իսկ այդ բանակի թիկունքին պետք է կանգնած լինեն իշխանությունները, ստացվում է, որ այդ բանակը մենմենակ է, հակառակը իշխանությունների դեմքով չունի պաշտպանություն: Կրկնակի անպաշտպան վիճակում հայտնվել է  հայոց բանակը: Այդ գիտակցումը պետք է լինի, որ այդ մարդիկ ո՛չ հայ զինվորի, ո՛չ հայ մարդու անվտանգության երաշխավորը չեն: Այս դեպքերը շարունակական են լինելու, մենք շարունակելու ենք ամեն անգամ զարմանալ, մեկ երկու օր խոսել ու  նորից մոռացության տալ, անցնել մեր առօրյային»:

Պատգամավորը նկատեց, որ վերջին երեք տարվա մեջ այս իշխանությունները ի վիճակի չեղան որեւէ գերու վերադարձնել. «Վերջերս միջազգային կազմակերպության աչքի առաջից Արցախի խաղաղ բնակչին առեւանգեցին, այսօր այդ մասին արդեն ոչ մեկ չի էլ խոսում: Ինչքան այս իշխանություններն ապրեն, նման դեպքերը շարունակվելու են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    ասել որ Մետաքսեն ամոթալի բաներ է ասում, կլինի շատ մեղմ։ Նախկինների ժամանակ հայաստանցի զինվորներին տանում էիք անտառ կտրելու և հողամաս փոչելու։ Էդ ժամանակ ինքնասպան էին լինում կամ փախնում բանակից։ ձեր ստերը այլևս չեն հետաքրքրում։ Գնացեք ռուսների դեմ ցույց արեք, թե պիցցա շատ եք սիրում

    • Ասֆալտին պառկեցված says:

      Նախկինների ժամանակ էլ բանակում թերություններ եղել են, բայց պետությունը կանգնած է եղել հայոց բանակի թիկունքին, հեշտությամբ հողեր չի զիջել, ինչպես թուրքի դիմաց էսօրվա կռացող իշխանությունը և ՊՆ-ն անստույգ հայտարարություններ չի արել, թե իբր հայ պայմանագրայինը թողել է պոստը և հայտնվել թշնամու մոտ։ Փոխանակ ՊՆ-ն բանակում կարգ ու կանոն հաստատեր և չթողներ գերեվարվեր, բամբասանքներով է զբաղվում, զինվորականներին հեղինակազրկում։
      Մետաքսեն ճիշտ գնահատականներ է տալիս, իսկ Mika-ի հարձակումը շրջափակված Արցախի անկոտրում պատգամավորի վրա ամոթալի է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031