Ermenihaber. Թուրքիայի Քոնիա քաղաքում մոտ 150 տարի առաջ հայկական ընտանիքի կառուցած տան նկուղն արդեն 25 տարի ծառայում է որպես սրճարան։

«Վերջերս թոշակի եմ անցել Քոնիայի երեկոյան ավագ դպրոցից։ Սրճարանը բացել եմ այդ դպրոցի շրջանավարտների խորհրդով։ Սիրում եմ այս վայրը, այս միջավայրը։ Այցելուներն ասում են, որ այս վայրը թանգարանի է նման»,- ասել է Դողանը։



















































