Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց․ Ինչու մինչև հիմա քննարկման առարկա չի դարձել Հանրապետական կուսակցության գույքի ձեռքբերման օրինականության հարցը․ «Ա1+»

Օգոստոս 24,2023 11:16 Share

«Ա1+»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ գործող իշխանությունների քաղաքականությանը, քննադատեց նրանց, որ չեն իրականացնում տարբեր ոլորտներում խոստացած բարեփոխումները․ «2021թ․ ընտրված ԱԺ-ն չի արտահայտում այն տենդենցները, որ ժողովրդի մոտ կան։ Բովանդակային բարեփոխումներ իրականացնելու կարողություն չեն դրսևորում»։

Ա․Սաքունցը նաև հարցրեց, թե ինչու մինչև հիմա քննարկման առարկա չի դարձել Հանրապետական կուսակցության գույքի ձեռքբերման օրինականության հարցը։ «Ի՞նչ կլիներ, եթե չազգայնացվեր նույն Կոմկուսի գույքը։ ԱԺ-ն հիմա Կոմկուսի շենքում է։ Իշխանությունները չհասկացան, որ պետության զավթման ժամանակ ձեռք բերված նման սեփականությունը չի կարող պաշտպանված լինել սեփականության իրավունքով»,- հավելեց Սաքունցը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել