Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ երեք ամիս ժամանակ տվեք, 30 հատ ավտոբուս ենք ստանալու, վերջին պազիկն էլ գազելի հետ կճանապարհենք»․ Ավինյանը՝ Էրեբունու բնակիչներին

Օգոստոս 25,2023 16:03

«Մի քանի ամիս ձգի, չինական ավտոբուսներից կբերենք»,- այսօր Էրեբունի վարչական շրջանում հասարակական տրանսպորտի վարորդներից մեկին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Մեր տրանսպորտը փոխեք»,- Ավինյանին դիմեցին Էրեբունու բնակիչները։ «Մեզ երեք ամիս ժամանակ տվեք, 30 հատ ավտոբուս ենք ստանալու, վերջին պազիկն էլ գազելի հետ կճանապարհենք»,- խոստացավ Ավինյանը։

Սարի թաղում շրջայցի ընթացքում Ավինյանն ասաց, որ վերջին երկու օրերին Էրեբունի վարչական շրջանում քննարկում են ենթակառուցվածքների հարցը՝ լուսավորություն, կոյուղի, մայթեր եւ այլն։ «Սա մեզ հիմք է տալիս առաջարկել հնգամյա ծրագիր, որով մենք կլուծենք նաեւ մի քիչ ավելի հարմարավետ եւ բոլորիս համար քաղաք ստանալու անցաթուղթ։ Վերջնանպատակը պետք է լինի հենց դա, որ մենք կարողանանք ստանալ հարմար քաղաք բոլորիս համար՝ երեխաների համար հարմար խաղահրապարակներ, մայթեր, գետնանցումներ, որոնք հասանելի են բոլորին, այգիներ, որոնք կանաչապատ են եւ բարեկարգված։ Ես կարծում եմ՝ մենք դրա իրականացման փորձնական տարբերակն ի ցույց ենք դրել, գալիք հնգամյակում բոլոր ենթակառուցվածքների խնդիրները պետք է փակված լինեն։ Սարի թաղը հենց այն թաղամասերից մեկն է, որն ունի ներդրումային ծրագրի ու ինստիտուցիոնալ լուծումների կարիք»,- նշեց Ավինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031