Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հետաքրքիր չի քո ասֆալտ փռելը, ինձ հետաքրքիր է հայրենիքի սահմանը պաշտպանեք». քաղաքացին՝ Թարվերդյանին

Օգոստոս 27,2023 22:36

«Միացյալ Հայաստանի» քարոզարշավն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր:

Քաղաքացիների հետ զրույցում այս քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը բնակիչներից մեկին խոստացավ, որ  ընտրվելու պարագայում ոչ թե ամբողջ օրը փողոցներում ման կգա, որ ցույց տա, որ աշխատում է, այլ աշխատողներին ճիպոտով կաշխատացնի:

«Ես իմ ազգ ու տակին, սաղին կասեմ, ընտրեն քեզ: Ազգանունդ ի՞նչ էր: Միայն մեր ցանկությունը կատարես»,- պատասխան խոստումով Թարվերդյանին դիմեց քաղաքացին:

«Ես գալու եմ, տեր լինեմ էս քաղաքին, ոչ թե անտեր թողնեմ, ինչ ուզեն, անեն: Խոստանում  եմ ամեն քաղաքացուն իմ հոր ու մոր պես դիտարկեմ: Ձեզանից  է ամեն ինչ կախված, հենց որոշեք՝ ընտրելու եք, ընտրվելու եմ»,- շարունակեց Թարվերդյանը:

Նրա հետ զրուցող քաղաքացին էլ վստահեցրեց՝ իր կողմից հարյուր ընտրող Թարվերդյանի օգտին կբերի, ինչին Թարվերդյանը հակադարձեց՝  հարյուրը քիչ է: Քաղաքացին պատասխանեց՝ եթե ամեն մեկը հարյուր ընտրող ապահովի, շատ լավ կլինի:

Մեկ այլ քաղաքացի դժգոհեց թոշակի չափից, ասաց՝ 28.000 դրամից բարձրացրել են 36.000 դրամ, բայց էլի չի հերիքում, օրինակ ջուրն անջատել են արդեն չվճարելու համար:

«Էդքան փողը ոնց եք կարողանում ծախսել, չեմպիոն եք, որ կարողանում եք ծախսել մեկ ամսում»,- կատակեց Թարվերդյանը:

Հետո նա մոտեցավ զրուցարանում հավաքված քաղաքացիներին զրուցելու, նրանցից մեկն էլ ասաց՝ իրեն չի հետաքրքրում ասֆալտը, այլ երկրի սահմանների անվտանգության հարցն է  հուզում. «Ինձ հետաքրքիր չի քո ասֆալտ փռելը, ինձ հետաքրքիր է հայրենիքի սահմանը պաշտպանեք: Ինչի՞  համար եք բեսետկա սարքում, թուրքի համա՞ր»:

«Նույն բանը ես եմ ասում, այ ցավդ տանեմ: Ասում եմ՝ էս թուրքերի համա՞ր եք ճամփեն սարքում, դիրք սարքեք, գործ արեք: Մեկ ասացի, երկու ասացի, ախպե՛ր, որ չեն անում, պիտի ասես՝ հլը էս կողմ եկեք, ես կգամ, կանեմ»,- արձագանքեց Թարվերդյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031