Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Ձեզ, լա՞վ եք․ բութը վերև։ Սեպտեմբերի 17-ին սպասում ենք բոլորիդ, սա շատ կարևոր իրադարձություն է»․ Հայկ Մարությանը՝ Աջափնյակում

Օգոստոս 28,2023 18:25 Share

«Բարև ձեզ, ժողովուրդ ջան, հարազատներ ջան, ո՞նց եք։ Սիրելի′ երևանցիներ, Աջափնյակի սիրելի′ բնակիչներ, մենք ներկայացնում ենք «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Մեր թեկնածուն է Հայկ Մարությանը, այսինքն՝ ես»,- Աջափնյակում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նա աջափնյակցիներին հորդորեց անպայման սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին․ «Սա շատ կարևոր իրադարձություն է թե′ մեր պետության, թե′ մեր մայրաքաղաքի համար։ Եթե որոշեք՝ որ քաղաքական ուժին եք տալու ձեր ձայնը, եթե որոշեք, որ մեզ եք տալու, ապա մենք 7-րդ համարն ենք»։

Հայ Մարությանին միացան բակի երեխաները, նրա հետ միասին գոչում էին՝ «համար 7, Հայկ Մարության, Հայկ Մարության, համար 7»։

Երևանի նախկին քաղաքապետերից Հայկ Մարությանը, շրջելով Աջափնյակ վարչական շրջանի բակերով, բնակիչներին հարցնում էր՝ ինչպե՞ս եք, բարևում։ Մեկին էլ ասաց․ «Բարև Ձեզ, լա՞վ եք․ բութը վերև։ Սեպտեմբերի 17-ին սպասում ենք բոլորիդ»։

Երեխաներն անընդհատ գալիս ու նկարվում էին Հայկ Մարությանի հետ։ Մի տատիկ էլ մոտեցավ ու ասաց․ «Կանցնես, տղա ջան, դու մաքուր, զուլալ տղա ես»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել