Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

0 տոկոս հարկ՝ մինչեւ 30 մլն դրամ շրջանառության դեպքում. «Մայր Հայաստանի» առաջարկը տաքսու վարորդներին

Օգոստոս 30,2023 16:40

«Ցանկացած բիզնես գործունեություն, որի շրջանառությունը չի անցնի տարեկան 30 մլն դրամը, պետք է ընդհանրապես ազատվի հարկերից, իսկ տարեկան մինչեւ 180 մլն դրամ շրջանառության դեպքում  վճարի տարեկան 1 տոկոս շրջանառության հարկ։ Այս առաջարկը նախատեսվում է 10 տարվա համար». սա  «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրից դրույթ է, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը քննարկել է տաքսու վարորդների հետ:

ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, 2024 թ-ի սեպտեմբերի 1-ից նախատեսում է մտցնել նոր հարկատեսակ, որը, ըստ շահառուների, կբարձրացնի տաքսի ծառայությունների գինը:

Անդրանիկ Թեւանյանը մանրամասնում է՝ տաքսի ծառայության լիցենզիան պետք է ներառի տեխզննումը, բժշկական վճարումը եւ անկանխիկ վճարման հնարավորությունը։ Սրանով կֆիքսվի շրջանառությունը եւ տրամաբանական կդառնա մինչեւ 30 մլն դրամ շրջանառության դեպքում հարկերից ազատելը, իսկ մինչեւ 180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս շրջանառության հարկ գանձելը։

Տաքսու վարորդներն էլ, որպես ընթացիկ խնդիր, առանձնացնում են նաեւ տաքսիների կայանման վայրերն այլ մեքենաների զբաղեցնելու դեպքում պատժի խստացումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031