Լրահոս
Օրվա լրահոսը

Սնուփ Դոգ. Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին

Սեպտեմբեր 05,2023 11:09 Share

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, որն էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։

Այս լուրին անմիջապես հաջորդեց համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Սնուփ Դոգի ինստագրամյան գրառումը, որում մասնավորապես ասվում է.

«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։

Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։

Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել