Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին

Սեպտեմբեր 05,2023 18:50

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն էսկալացիայի, լարվածության, առավել ևս մարդկային զոհերի»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ այդ միջադեպը հերթական անգամ հաստատել է «Հայաստանում տնավորված» ԵՄ առաքելության «ոչ բարձր արդյունավետությունը»:

Զախարովան նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել պարբերական ռիթմիկ աշխատանք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ ռուսական կողմի խորհրդատվությամբ:

«Մենք նաև հանդես ենք գալիս սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու օգտին, և այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս բոլոր անդամներն այդ քայլի համար պատրաստակամություն են հայտնել»,- ասել է Զախարովան:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի՝ արցախցիներին սովի մատնելու գործողություններին:  «Իրավիճակը կարգավորելու համար մենք ձեռնարկում ենք մի շարք գործնական քայլեր, որոնց մասին արդեն նշել եմ»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930