Լրահոս
Օրվա լրահոսը

Անառողջ մթնոլորտ Կապանի բժշկական կենտրոնում․ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել տնօրենը

Սեպտեմբեր 06,2023 12:40

Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Սյունիքի մարզպետի որոշմամբ, սեպտեմբերի 5-ին ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ նա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց 2022թ․ հուլիսին, իսկ թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում՝ բավարարելով անհրաժեշտ պայմանները՝ 2023թ․ հունվարին Ասատուր Ասատրյանի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով։

Aravot.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը նշեց, որ նախկին տնօրենը չէր կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքները, առողջության հիմնարկում անառողջ մթնոլորտ էր։ Ըստ մեր աղբյուրի՝ Ասատուր Ասատրյանը, երբ դարձավ բժշկական կենտրոնի տնօրեն, կենտրոնն ուներ 18 մլն դրամի պարտք։ «Հիմա ասում են այդ պարտքը հասել է 98 մլն դրամի, պետբյուջեով ֆինանսավորվող հիմնարկ ենք, վճարովի ծառայություններ ենք մատուցում, վարձակալությամբ տարածքներ են տրամադրվել՝ ինչո՞ւ պիտի պարտքը ավելանա։ Ասատուր Ասատրյանը լավ վնասվածքաբան է, բայց դա չի նշանակում, որ նա կարող է լինել նաեւ լավ կազմակերպիչ»,-նշեց մեր աղբյուրը։

Ի դեպ, Ասատուր Ասատրյանը, երբ նշանակվեց բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գործընկերները նրան ծափերով դիմավորեցին։

Արմեն Թադեւոսյան

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ, Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, մասնագիտությամբ դեղագործ, 61-ամյա Արմեն Թադեւոսյանը։ Մինչեւ նշանակումը , Թադեւոսյանը Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետն էր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930