Լրահոս
Օրվա լրահոսը

««Պատիվ ունեմ» խմբակցությունն իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ»

Սեպտեմբեր 09,2023 14:18 Share

Մեծարգո պարոն ԱՀ Նախագահ,
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով՝ կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։

Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ։

Աստված պահապան Հայաստանին եւ Արցախին։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930