Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագայի» մածունի խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին

Սեպտեմբեր 15,2023 17:32

Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում:

Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակցին:

Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:

Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930