Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մոտ են արդյունքները, միայն մասնակցության տարբերությունն է». Արամ Նավասարդյանը՝ Gallup International-ի կանխատեսումների մասին

Սեպտեմբեր 18,2023 14:22

«Ինչպես կանխատեսել ենք, այդպես էլ եղել է, շատ մոտ են արդյունքները: Միայն մի տարբերություն կա՝ մասնակցության տարբերությունն է, թե չէ բոլոր տեղերում ճիշտ ենք կանխատեսել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Gallup International- ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին:

Ըստ Gallup-ի հարցումների, մայրաքաղաքի բնակչության 74,9 տոկոսը նշել էր, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, մինչդեռ ընտրելու է գնացել շուրջ 30 տոկոսը:

Ի դեպ, ըստ նույն կազմակերպության հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն իրականացրած հեռախոսային հարցման արդյունքների, հարցվածների 9.3%-ը ձայն կտա Տիգրան Ավինյանին,  Հայկ Մարությանին՝ 3.7%-ը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանին՝ 2.2%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ 2.2%-ը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ 2%-ը, 19.2%-ը չեն մասնակցի ընտրություններին։ Նաեւ հարցման արդյունքներով, քաղաքապետի թեկնածուի ակնհայտ լիդեր չկար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930