Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիների 74,9 տոկոսը ասել է, որ կմասնակցի ավագանու ընտրություններին

Օգոստոս 31,2023 23:30

«Gallip International Association in Armenia»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որ պատահականության սկզբունքով անցկացրել է Երեւանի բոլոր վարչական միավորներում։

Հարցվածների 38,8 տոկոսը  Երեւանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր համարել է աղբահանությունը, 28,8 տոկոսը՝ տրանսպորտը, 14,3 տոկոսը՝ ճանապարհների որակը։

Երեւանցիների 56 տոկոսը  հանդիպել է ՔՊ քարոզարշավին, 20,6 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, 13,1 տոկոսը՝ Ազգային առաջընթաց» կուսակցությանը։

ՔՊ-ի կազմակերպած հանդիպումներին մասնակցել է բնակչության 57,6 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպումներին՝ 12,1 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքի հանդիպումներին՝ 9,1 տոկոսը։

Մայրաքաղաքի բնակչության 74,9 տոկոսը նշել է, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին, իսկ 25,1 տոկոսը որոշել է չմասնակցել։

Հարցվածների մի զգալի մասը թեեւ չի ծանոթացել ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին, այդուհանդերձ, նախնական տվյալներով ամենաշատ ձայն պատրաստ է տալ իշխող քաղաքական ուժի թեկնածուին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031