Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԳՄ-ն կարևոր է համարում Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ միավորման բացառումը

Սեպտեմբեր 18,2023 16:18

Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը.

1.երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին, և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,

2.այս փուլում կարևոր է հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որեւէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցում հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնելը,

3.շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քվեով արձանագրեցին իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամը:

Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930