Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ քվեաթերթիկ փնտրող քաղաքացուն զոռով են հանել տեղամասից

Սեպտեմբեր 18,2023 22:40

Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին  թիվ 2/3 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Լ. Ա.-ն  իրավապահներին  հայտնել է, որ ընտրության մասնակից քաղաքացիներից մեկը ավարտել է ընտրությունը, սակայն հրաժարվում է դուրս գալ ընտրական տեղամասից և վիճաբանություն է առաջացնում:

Պարզվել է, որ նշված քաղաքացին խոսակցություն է սկսել հանձնաժողովի անդամների հետ՝  թիվ 2 քվեաթերթիկի բացակայության վերաբերյալ, որի ընթացքում խոսակցությունը վերածվել է ընտրական հանձնաժողովի անդամների հետ վիճաբանության:

Պարզվել է նաեւ, որ նշված քաղաքացուն լրացուցիչ տրվել է  թիվ 2-րդ քվեաթերթիկը, վերջինս կատարել է իր ընտրությունը, որից հետո հրաժարվել է դուրս գալ ընտրական տեղամասից՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի անդամներն  իրեն վիրավորել են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930