Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ

Սեպտեմբեր 24,2023 23:28

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում հանդիպել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:

ՄԻՊ ներկայացուցիչներն այցերի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկել են իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու վերաբերյալ:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930