Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված ենք, դուք կլինեք կարևորագույն դերակատարություն ունեցող ազգային բարերարներ. Վահագն Չախալյան

Սեպտեմբեր 25,2023 16:42

Սամվել Սարգսի Կարապետյանին
Սերգեյ Նիկոլայի Գալիցկիին
Դանիլ Էդուարդի Խաչատուրովին
Վարդան Նազարեթի Սրմաքեշին
Էդուարդո Անդրանիկի Էռնեկյանին

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունից

Դիմում

Մեծահարգ Պարոնայք,

Վերջին օրերին արցախահայությանը հարվածած համաղետը բազմահազար մարդկանց թողել է անմխիթար վիճակում, որի արդյունքում բազմահազար արցախահայեր, երեխաներ, կանայք, և տարեցներ  Արցախի և Հայաստանի Հանրապետություններում հայտնվել են անօթևան և անպաշտպան իրավիճակում։

Նրանց հարկավոր է օժանդակել, տեղավորել, ժամանակավոր կացարան, սնունդ և հագուստ տրամադրել, ինչպես նաև պաշտպանել։

Մենք վստահ ենք, որ հակառակ այս ծանրագույն օրերին, հայ ժողովրդին սպասում են վերակազմակերպման և վերահզորացման նոր ժամանակներ և որտեղ համոզված ենք, դուք կլինեք կարևորագույն դերակատարություն ունեցող ազգային բարերարներ։ Սակայն ներկա պահին, Արցախի և թեկուզ նաև ամբողջ հայության ճակատագիրը կախված է համաղետի շեմին կանգնած հազարավոր անօգնական արցախահայերին աջակցելուց և եղբայրական ձեռք մեկնելուց։

Արցախին սպառնում է հայաթափում, որի վտանգի դեմ հարկավոր է անհապաղ գործել, գործել այս պահից, ինչի համար էլ դիմում ենք Ձեզ, հայցելով Ձեր ֆինանսական աջակցությունը։

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ
Հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930