Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ, ամոթ»․Վահագն Չախալյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց

Հուլիս 30,2026 16:14 Share

«Վահագն Չախալյանի կալանքի պայմաններում իրավաչափության պայմանները չեն փոփոխվել, չեն նվազել, և դատարանը գտնում է, որ այլ խափանման միջոցներ չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը, հետևաբար նրա տնային կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ»,- 18 արդարների գործով դատական նիստի ժամանակ այսպիսի որոշում կայացրեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Այս որոշումից հետո դատարանի դահլիճում ներկաները վանկարկեցին՝ «ամոթ, ամոթ»։ Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Եթե այսպես կշարունակվի, ուրեմն դատական նիստերի դահլիճից կհեռացնենք կարգազանց անձանց, շարունակվելու դեպքում նիստը դռնփակ կարվի»։

Կարեն Ֆարխոյանը որոշեց, որ Վահագն Չախալյանի՝ բացակայելու արգելքը մնա անփոփոխ, սահմանափակումները ևս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը շփում կունենա իր բնակության հասցեում ընտանիքի անդամների, հարազատների հետ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց՝ խախտումներն աղաղակող են, ժամանակն է դադարեցնել դրանք և լուծել այս խնդիրները, քանի որ այսպես նաև ՀՀ հեղինակության հարց կա։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031