Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է ուղարկել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, ռուս գործընկերներիս, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին

Սեպտեմբեր 26,2023 09:13

Պայթյունի հետևանքով Արցախում կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ անհրաժեշտ է կազմակերպել նրանց անհապաղ տեղափոխումը Հայաստան՝ օդային կամ ցամաքային ճանապարհով․ ՀՐԱՏԱՊ նամակներ ռուս գործընկերներիս և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` վառելիքի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ, որոնց կյանքը փրկելու կարիք կա:

Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում տուժածներին ցուցաբերվող բուժօգնությունը բավարար չէ։ Արցախում չկան բավարար վիրաբույժներ ու բժիշկներ՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։

Հրատապ նամակներ եմ ուղարկել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, ռուս գործընկերներիս, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին՝ խնդրելով տուժածների կյանքը փրկելու, շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար ամեն ջանք գործադրել նրանց՝ անմիջապես լուսաբացին օդային ճանապարհով կամ անհապաղ ցամաքային ճանապարհով տեղափոխելու Հայաստան՝ Քարվաճառի տարածքով: Ինչո՞ւ Քարվաճառով, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ Արցախից տեղահանվում են Հայաստան, և ճանապարհը Բերձորի միջանցքով անանցանելի է:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930