Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ․ Հունան Թադևոսյան

Սեպտեմբեր 30,2023 18:25

Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։

Սա չափազանց բարդ աշխատանք է այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։

Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան` դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930