Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսնացուն Արցախից․ նշանադրություն՝ Անիի ավերակներից ոչ հեռու գտնվող գյուղում

Հոկտեմբեր 02,2023 21:21

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղում տեղի է ունեցել  նշանադրություն․  գյուղի  ընտանիքներից մեկը, որն այս օրերին իր տանն է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված 15 հոգանոց բազմանդամ ընտանիքի, որդու համար հարսնացու է ընտրել  հյուրընկալված ընտանիքից։

Հարսնացուն 22 տարեկան է, փեսացուն՝ 26։

Նորապսակներին շնորհավորելու համար այսօր նրանց էր հյուրընկալվել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որն այս օրերին  զբաղված է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հոգսերը թեթևացնելով։

Նա իր ֆեյսբուքյան էջում Արցախից բռնի տեղահանված գերդաստանից լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ եկել է աչքալուսանքի․ նոր ընտանիք է ձևավորվում։

Վահան Թումասյանն Անի պատմական մայրաքաղաքի ավերակներից ոչ հեռու գտնվող Բագրավանը դարձրել է Շիրակի մարզի զբոսաշրջային ամենահետաքրքիր տեղանքներից մեկը՝ այնտեղ  կոլորիտային  իջևանատուն-թանգարան  հիմնելով։

 

Բագրավանի վարչական մաս է կազմում Անի պատմական մայրաքաղաքի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված Նորաշենը՝ Խարկով գյուղը։

Վահան Թումասյանն Aravot.am-ին ասաց, որ սա առաջին նմանատիպ նշանադրությունն է  Հայաստանում․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը շուտով կտեղափոխվի գյուղական մի փոքրիկ տուն՝ բնակության։

Մեր զրուցակիցը վստահ է, որ գյուղում նոր ընտանիքներ  ևս կկազմվեն․ Արցախից հետաքրքրիր երիտասարդներ են  Բագրավան տեղափոխվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031