Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը

Հոկտեմբեր 04,2023 19:06

Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մոտ գտնվող ադրբեջանական անցակետը փորձել է անցնել, սակայն ադրբեջանական կողմը նրան դա թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե Վիտալի Բալասանյանը ահաբեկիչ է։

Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ Վիտալի Բալասանյանը չի փորձել հատել ադրբեջանական անցակետը: Նա գերեվարված չէ: Մեր աղբյուրը տեսանյութը տարածվելուց 10 րոպե հետո կապ է հաստատել վերջինիս հետ, ով ծիծաղելով ասել է, որ դեռ ողջ է, գերեվարված էլ չէ:

Իսկ տեսանյութը, ըստ մեր աղբյուրի, հին տեսանյութ է. նա դժվարացավ, սակայն, ավելի հստակ ասել, թե որքա՞ն հին տեսանյութ է, որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է նկարվել, քանի որ այն կիսատ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031