Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ էր, որ Գրանադայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, որովհետեւ Ալիեւը դեռ ամեն ինչ չի վերցրել. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2023 10:51

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Գրանադայի հանդիպման չեղարկմամբ Ալիեւը հերթական անգամ հաստատում է, որ կանգ չի առնելու ոչ մի բանի առջեւ եւ ինչ կարողանալու է, պոկելու է Հայաստանից․ «Շատերի համար, նաեւ՝ ինձ, ակնհայտ էր, որ Գրանադայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, որովհետեւ Ալիեւը դեռ ամեն ինչ չի վերցրել։ Ալիեւը հասկանում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող իր հետ խոսել, բանակցել եւ իր «պապաների»՝ արեւմտյան միջնորդների միջոցով է դա անում, որոնք փորձելու են ինչ-որ ձեւով խանգարել Ալիեւին, ասենք՝ չկիսեն Ալիեւի մաքսիմալիստական ծրագրերը եւ այլ փաստաթուղթ պարտադրեն, ուստի իրեն հեչ պետք չէ նման հանդիպումը»։ Ալիեւը, Զոլյանի դիտարկմամբ, իրեն առավել քան վստահ է զգում եւ կարողանում է տորպեդահարել ցանկացած՝ իր համար ոչ հաճելի ֆորմատներ․ «Ի՞նչ սպասել Ալիեւի հերթական տապալումից՝ ոչ մի լավ բան։ Նա փորձելու է կյանքի կոչել թուրք-ադրբեջանական երազանքը՝ միջանցքը։ Իսկ միջանցքը փորձելու է ստանալ ռազմական ճանապարհով։ Եթե այս իրավիճակում հաշվի առնենք, թե Հայաստանն ինչպես փչացրեց ՌԴ-ի հետ հարաբերությունները, ապա նման պայմաններում, իհարկե, շարունակվելու են ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ճնշումները։ Իսկ եթե արեւմտյան ֆորմատում որեւէ փաստաթուղթ ստորագրվեր, հնարավոր է Ալիեւին խոչընդոտեր իր մաքսիմալիստական ձգտումներին հասնելու ճանապարհին։ Տրամաբանությունը շատ պարզ է՝ ինչո՞ւ պիտի Ալիեւը կանգ առնի, եթե որեւէ խոչընդոտ չի տեսնում, քանի որ կարող է իրագործել իր ձգտումները, իսկ առավելագույնը, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը կյանքի կոչելն է, ինչի մասին բազմիցս է խոսել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031