Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումը

Հոկտեմբեր 06,2023 16:46

2023 թվականի հոկտեմբերի 29-ին  Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը:

Այսպիսով, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, Արտակ Հարությունյանը, Վյաչեսլավ Յակովլեւը և Լյուդմիլա Պետրովան:

Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Վարդան Ավագյանը, Էմիլ Իվանովը, Ֆելիքս Միրզոեւը, Կորյուն Չոբանյանը, իսկ

Ալեքսանդր Միրզոեւի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վերին Դվին համայնքում ավագանու անդամի 7 մանդատի համար ինքնառաջադրվել են Նաիրա Ամիրյանը, Արամ Գևորգյանը, Սարգոն Թամրազովը, Արթուր Լեւոնովը, Սերգեյ Միխաիլովը, Ստեփան Միրզոևը, Մարկ Յակովլևը, Ջուլետտա Յակովլևան, Վլադիսլավ Յուխանաևը, Յուրա Նիկոլաևը, Անյա Պետրովան, Աշոտ Սարգսյանը, Կարեն Վլասյանը և Վասիլի Տամրազովը:

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1558 է, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքինը՝ 2136։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031