Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը

Հոկտեմբեր 06,2023 17:24

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Շնորհավորելով Ֆաննի Դելպեյին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա արդյունավետ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ համատեղ սահմանված թիրախներին հասնելու նպատակադրմամբ, նաեւ նկատի ունենալով, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման որակական նոր փուլ են թեւակոխել:

Ֆաննի Դելպեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Կարեւորվել է էներգետիկայի, ոռոգման եւ ջրային ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով համագործակցությունը: Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ շեշտադրվել է նաեւ բյուջետային աջակցությունը: Կարեւորելով ընթացիկ ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացումը՝ կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել տարբեր աջակցության գործիքների միջոցով օժանդակել Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական կողմին շարունակական աջակցության, մասնավորապես՝ ներկայումս ստեղծված անվտանգային եւ հումանիտար իրավիճակին պատշաճ արձագանքելու եւ այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերի համար:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031