Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն արտահերթ նախնական զեկույց է հրապարակել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ

Հոկտեմբեր 10,2023 12:42

Պաշտպանը հրապարակել է արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։

Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը։

Զեկույցն, ի թիվս այլնի, ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ամփոփում է, որ հաստատում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը, որը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում Պաշտպանը ներկայացրել է առաջարկություններ պետական մարմիններին հիշյալ խումբ անձանց իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման և առանձնահատուկ կառուցակարգերի ներմուծման առնչությամբ։

Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031