Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան՝ հայ գերիների վերադարձի հնարավորության մասին

Հոկտեմբեր 10,2023 19:00

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի հնարավորությունները՝ Ադրբեջանի կողմից գերեվարված, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, հայ  գերիների ազատ արձակմանն աջակցելու հարցում:

«Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել բախվել ողբերգական իրադարձությունների կամ հայտնվել են դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորությունների չափով։ Եթե ​​խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ այս դեպքում դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի մասին, ապա այս հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան երկկողմ և եռակողմ ձևաչափերում բազմիցս կոչ է արել գործընկերներին ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ  այժմ դրա համար լավագույն պայմաններն են ստեղծվել: «Հուսով ենք՝ այդ հարցը հաջողությամբ կլուծվի»,-հավելել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031