Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան․ «Արտակ Զեյնալյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը նույնիսկ խմբակցությունը չի քննարկել»

Հոկտեմբեր 26,2023 15:52

«Հանրապետություն» խմբակցությունը նույնիսկ չի քննարկել այդ վարկածը՝ Արտակ Զեյնալյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Ընտրություններին գնալուց առաջ մենք հստակ ունեցել ենք փոխքաղաքապետի մեր թեկնածուն, խմբակցության ղեկավարի թեկնածուն»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

Այսօր ավագանու նիստում ընտրված Երեւանի չորս փոխքաղաքապետերից մեկը «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանն է։ Մինչդեռ լուրեր էին շրջանառվում, որ չորս փոխքաղաքապետերից մեկի պաշտոնին կնշանակվի «Հանրապետություն»-ից Արտակ Զեյնալյանը։

Հարցին՝ լուրեր կան, որ Արտակ Զեյնալյանը մտադիր է ՍԴ դատավոր ընտրվել, ուստի դրա համար էլ նրա թեկնածությունը չի առաջադրվել, Խաչատրյանը պատասխանեց․ «Պարոն Զեյնալյանը Երեւանի ավագանու անդամ է, ՍԴ ընտրություններ էլ, որպես այդպիսին, չկան։ Այս պահին պարոն Զեյնալյանը մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Ես չեմ կարող ասել, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է օրինակ՝ ՀՀ վարչապետ, չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո»։

Երեւանի վարչական շրջանների ղեկավարների քանի պաշտոն կտրվի «Հանրապետությանը» եւ շրջանները կլինեն, ովքեր կլինեն թեկնածուները, ինչպես Խաչատրյանն ասաց՝ դեռ պարզ չէ, քննարկումներ կան, բայց որոշում չկա։

«Մենք պաշտոնների բաժանման խնդիր չունենք, այս հինգ տարին մենք այստեղ Երեւանի եւ երեւանցիների համար ենք լինելու։ Պաշտոնը նվեր չէ, մեզ համար դա ծառայություն է»,-ասաց Խաչատրյանը։

Նա անդրադառնալով Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթացի» հնչեցրած մեղադրանքներին, Խաչատրյանն ասաց․ «Եկան նկարելու «Քաղաքապետ» ներկայացման մասովկայի մի կադր․․․ նախկին քաղաքապետը լավ կլիներ ներկա լիներ նիստին, որովհետեւ երեք տարվա իր կառավարման համար պատասխան ունի տալու երեւանցիների առաջ։ Նա ունի մանդատ ու չի հարգում եւ չի գալիս նիստերին»։

Խաչատրյանը «Ազգային առաջընթաց» խմբակցության մասին, ինչպես որ նիստում էր ասել, կրկնեց՝ քաղաքական կենսագրություն չունեն, նպատակ չունեն, անդամները քաղաքական ճամբարներ են փոխել, քաղաքական հենք չունեն․ «Իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանի սարքած քաղաքապետ Հայկ Մարությանի անվան տակ ավագանու նիստերի դահլիճում են»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031