Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով

Նոյեմբեր 06,2023 23:33

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ 1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։

Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով  առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, որոնք կազմել են ընդհանուրի  50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ), այնուհետև հաջորդում են  Վրաստանից՝ 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից՝ 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930