Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ եւ կուտակել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 08,2023 10:30

Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ եւ կուտակել։

Այսպիսով, Չիչոյանն այս տարիների ընթացքում ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ հողամաս։

Բնակարաններից մեկը ձեռք է բերել 2020 թվականին Երեւանի Ավան վարչական շրջանում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը 2005 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ում կողմից՝ Չիչոյանը չի նշել։ Նրա հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, եւս ժառանգություն է։ Չիչոյանի երրորդ բնակարանը եւս գտնվում է Գեղարքունիքի մարզում, այս անգամ՝ Գավառ համայնքում, որը կրկին ժառանգություն է ստացել դատախազը 1996 թվականին եւ չի նշել՝ ում կողմից։

Չիչոյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ KIA մակնիշի, 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2021 թվականին, երբ Արարատի մարզի դատախազն էր։

Դատախազի՝ 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 207 հազար դրամ, որից 11 մլն 198 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 871 հազար դրամ, որից 22 մլն 702 հազար դրամը կազմել է բնակարանի հիփոթեքը։
Հաշվի առնելով, որ հիփոթեքի ամսավճարները բավականին բարձր են, ըստ երեւույթին, Չիչոյանը կկարողանա ստացած տարեկան եկամտով եւ առկա բանկային եւ կանխիկ դրամական միջոցներով փակել հիփոթեքի գումարը, սակայն ինչու չկան այդ ֆինանսական միջոցների աղբյուրները՝ պարզ չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930