Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից, իր կուրսեցուն նշանակել. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2023 10:45

«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սեպտեմբերի սկզբին ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանն անմիջապես աշխատանքից ազատել է վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանին եւ աշխատանքի ընդունել իր համակուրսեցուն՝  մայոր Լեւոն Անդրեասյանին։

Պարզվում է` Պապիկյանի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ գնդապետ Մկրտչյանը, այսպես ասած, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել ՊՆ-ի դիմաց շուրջ 3 օր նստացույց անող անհետ կորածների ծնողների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, որը միջադեպի օրը ՊՆ-ում է եղել, վստահեցնում է՝ Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից իրեն եւ մեկ այլ ծնողի ներս թողնելու համար։

«Երբ ՊՆ անցագրայինում նստացույց անող ծնողները քաղցած էին, Մկրտչյանն ինձ թույլ տվեց հաց տանել, մինչդեռ հրաման կար՝ մեզ առհասարակ հեռացնել ՊՆ-ի տարածքից։ Ինձ եւ ծնողներից Կարինեին թույլ չէին տալիս ներս մտնել, Մկրտչյանն ասաց՝ ի՞նչ տարբերություն, նրանք էլ են անհետ կորածների ծնողներ, եւ մեզ ներս անցկացրեց»,- ասաց անհետ կորածի ծնողը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930